երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դուրովին տեղափոխել են Փարիզի դատարան

Դուրովին տեղափոխել են Փարիզի դատարան

Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովին տեղափոխել են Փարիզի դատարան, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ այսօր լրանում է նրա երկարացված կալանքի ժամկետը։ Դատավորը պետք է որոշում կայացնի Դուրովի նկատմամբ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու մասին։

«Ֆրանսիայում պաշտոնական հետաքննություն սկսելը չի նշանակում մեղավորություն, և պարտադիր չէ, որ այն հանգեցնի դատավարության, սակայն դա ցույց է տալիս, որ, դատավորի կարծիքով, գործում բավարար հիմքեր կան հետաքննությունը շարունակելու համար»,-գրում է Reuters-ը:

Փարիզի դատախազը նշել է, որ Դուրովին կասկածում են Telegram հարթակի կառավարման հարցում անգործության համար՝ կապված դրա միջոցով իրականացվող ֆինանսական և կիբեռհանցագործությունների հետ:

Նախնական տվյալներով՝ քննվում է 12 ենթադրյալ հանցագործություն:

  • Կիսվել: