երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դուրովի երեխաների մայրը հայց է ներկայացրել նրա դեմ

Դուրովի երեխաների մայրը հայց է ներկայացրել նրա դեմ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի երեխաների մայրը հայց է ներկայացրել նրա դեմ, տեղեկացնում է forbes-ը:

Նշվում է, որ Իրինա Բոլգարը հայտարարել է, որ Դուրովը մի քանի անգամ բռնություն է գործադրել իր որդիներից մեկի նկատմամբ, ինչից հետո տղայի մոտ ուղեղի ցնցում է հայտնաբերվել:  

Կինը, այն բանից հետո, երբ Դուրովը, նրա վարկածով, դադարել է ալիմենտ վճարել, Ժնևի դատարաններից մեկին երկու հայց է ներկայացրել՝ երեխաների խնամակալության (քաղաքացիական) և ֆիզիկական բռնության (քրեական) մասին։

Forbes-ի տվյալներով՝ Դուրովը նրան ամսական 150 հազար եվրո է վճարել։ Առաջին հայցում, որը ներկայացվել է 2023 թվականի մարտին, նշվում է, որ գործարարը 5 անգամ բռնություն է գործադրել որդու նկատմամբ 2021-2022 թվականներին։ 

Դուրովի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել: Իրինա Բոլգարի փաստաբանը հաստատել է, որ նա և երեք երեխաները մասնակցում են քաղաքացիական հայցին, սակայն հրաժարվել է մեկնաբանել քրեական բողոքը:

  • Կիսվել: