«Դրուժբա»-ով նավթի մատակարարումն Ուկրաինայում արգելափակում են «Հյուսիսային հոսք»-ի վրա ահшբեկչական հшրձակում կազմակերպողները․ Սիյարտո
«Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումը ներկայումս Ուկրաինայում արգելափակվում է նույն անձանց կողմից, ովքեր կազմակերպել են 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահաբեկչական հարձակումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն:
Նա ամոթալի է համարել, որ ԵՄ-ում դեռևս չի ավարտվել «Հյուսիսային հոսքի» դիվերսիայի հետաքննությունը, որը պետական ահաբեկչության ակտ էր։
Սիյարտոն նաև հավելել է, որ եվրոպական որոշ առաջնորդներ ոչ միայն աչք են փակում դրա վրա, այլև «հանցագործներին հերոսներ են անվանում»։


