երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետքարտուղարությունը ադրբեջանցի պաշտոնյաների հետ զրույցներում քննարկվում է նաև ԼՂ հարցը

Պետքարտուղարությունը ադրբեջանցի պաշտոնյաների հետ զրույցներում քննարկվում է նաև ԼՂ հարցը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, թե Ադրբեջանի պաշտոնյաների հետ Պետքարտուղարի զրույցներում քննարկվում է նաև ԼՂ հարցը։

«Երբ պետքարտուղարը խոսում է Ադրբեջանի գործընկերների հետ, նրանք քննարկում են հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Լեռնային-Ղարաբաղը, տարածաշրջանային հարցեր, բայց կա նաև ավելի լայն խոսկացություն մարդու իրավունքների շուրջ։

Վերջինս մենք միշտ կարևորում ենք բոլոր երկրների, նաև Ադրբեջանի պարագայում։ Որովհետև մարդու իրավունքների պաշտպանությունը իր հերթին ուժեղացնում է մեր երկրների երկկողմ հարաբերությունները»,– ասել է Նեդ Փրայսը։

  • Կիսվել: