Դոնի Ռոստովի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Դոնի Ռոստովի ՛՛Տեմերնիկ՛՛ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի Ռոստովի մարզի Արտակարգ իրավիճակների պետական կառավարման վարչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԻՆ-ը հաղորդում է ստացել, որ հրդեհ է բռնկվել Դոնի Ռոստովի Միրոնովի 12/5 հասցեում գտնվող առևտրի տաղավարներում։ Կրակը շատ արագ տարածվել է․ վերջին տվյալներով՝ այն ընդգրկում է 1500 քառակուսի մետր, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր 400 քմ-ի մասին։
Այս պահին հրդեհի մեկուսացման ու մարման աշխատանքները շարունակվում են։ Հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան։ Միջադեպից հետո դատախազությունը ստուգումներ է սկսել։
՛՛Տեմերնիկ՛՛-ը ՛՛Արևելյան՛՛ շուկայի ոչ պաշտոնական անվանումն է։ Շուկայի տարածքը մոտ 40 հազար քմ է, այնտեղ տեղակայված է ավելի քան չորս հազար տաղավար։