շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դոնբասում Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետեր են կիրառվել

Դոնբասում Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետեր են կիրառվել

Դոնբասում իրավիճակի սրվել է փետրվարի 17-ից։ Կողմերը միմյանց մեղադրում են զինադադարի բազմակի խախտումների և բնակավայրերի գնդակոծությունների մեջ։ Ուկրաինայում հերքում են Դոնբասի վրա հարձակման պլանները՝ հայտարարելով դիվանագիտական ​​կարգավորմանն իրենց հանձնառության մասին:

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները դատապարտել են Դոնբասում շփման գծի երկայնքով բնակելի շրջանների գնդակոծություններն ու ծանր սպառազինության կիրառումը։ Այս մասին ասվում է նախարարներ Աննալենա Բերբոկի և Ժան-Իվ Լը Դրիանի համատեղ հայտարարության մեջ։

Դոնեցկի Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման կենտրոնից հայտնում են, որ «Ուկրաինայի անվտանգության ուժերը Դոկուչաևսկ բնակավայրը գնդակոծել են Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետերից», փոխանցում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից արձակվել է 120 միլիմետր տրամաչափի 15 ական։ Ավելի վաղ հաղորդվել էր Զայցևո գյուղի գնդակոծման մասին։

  • Կիսվել: