շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Դոնբասից Ռուսաստանի հետ սահմանը մեկ օրում ավելի քան հինգ հազար փախստականներ են հատել

Դոնբասից Ռուսաստանի հետ սահմանը մեկ օրում ավելի քան հինգ հազար փախստականներ են հատել

Ավելի քան հինգ հազար փախստականներ են մեկ օրում Դոնբասից հատել ՌԴ-ի հետ սահմանային անցակետը: Այդ մասին հաղորդում Է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչությունը:

«Անցած օրվա ընթացքում անցակետով սահմանը հատել են ավելի քան հինգ հազար փախստականներ, որոնք տարհանվել են Դոնբասի հանրապետության տարածքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Իրադրությունը Դոնբասում սրվել Է փետրվարի կեսերից. Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել Է Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինա ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին տարհանումը վերաբերում Է կանանց, երեխաներին եւ տարեց մարդկանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: