երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դոնբասի ավելի քան 142 հազար բնակիչներ են փետրվարի 18-ից տարհանվել Ռուսաստան

Դոնբասի ավելի քան 142 հազար բնակիչներ են փետրվարի 18-ից տարհանվել Ռուսաստան

ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի այն բնակիչների թիվը, որոնք փետրվարի 18-ից տարհանվել են Ռուսաստան, գերազանցել Է 142 հազարը՝ մեկ օրում ավելանալով եւս 5 հազարով: Այդ մասին մարտի 3-ին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում:

«Մարտի 3-ի առավոտվա դրությամբ, ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից Ռուսաստանի սահմանը հատել Է ավելի քան 142 հազար մարդ»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
 

Նրանցից 88,7 հազարից ավելին Ուկրաինայի քաղաքացիներ են, ավելի քան 53 հազարը՝ Ռուսաստանի եւ 646-ը՝ այլ պետությունների քաղաքացիներ»: Նրա խոսքով՝ Դոնբասի բնակիչներին ընդունում են արդեն Ռուսաստանի 23 տարածաշրջաններ, որտեղ ժամանակավոր տեղավորման 261 կետերում գտնվում Է մոտավորապես 18,4 հազար մարդ: Մյուսները տեղավորվել են ազգականների ու ծանոթների մոտ:

Նրա խոսքով՝ Դոնբասի բնակիչներին ընդունում են արդեն Ռուսաստանի 23 տարածաշրջաններ, որտեղ ժամանակավոր տեղավորման 261 կետերում գտնվում Է մոտավորապես 18,5 հազար մարդ: Փետրվարի 18-ին ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը եւ Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի տարածք տարհանելու մասին՝ կապված մարտական գործողությունների սաստկացող սպառնալիքի հետ:

  • Կիսվել: