երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Դոնալդ Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար

Դոնալդ Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար

Դոնալդ Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին: Այս մասին հայտարարել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Քասեմը:

Նա աջակցություն է հայտնել Իրանին, նրա ժողովրդին, ղեկավարությանը և իսլամական հեղափոխությանը՝ ասելով.  «Իրանը 1979 թվականից ի վեր անկախ պետություն է, որը հենվում է իր ժողովրդի կարողությունների վրա և ցույց է տալիս արժանապատիվ դիմադրություն, հատկապես՝ իսրայելական օկուպացիային: Իսկ նրանք փորձում են թուլացնել Իսլամական Հանրապետությունը»:

Քասեմը նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է «խանգարել ժողովրդավարական, իսլամական և ազատ կյանքին, բռնագրավել ունեցվածքը, ռեսուրսներն ու նավթը և վերահսկել մարդկանց»:

 

  • Կիսվել: