Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Ես ավարտեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ արդյունավետ հեռախոսազրույցը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք առաջընթաց ունենք բազմաթիվ կարևոր հարցերի՝ առևտրի, ֆենտանիլի, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման անհրաժեշտության և TikTok-ի հարցով համաձայնագրի հաստատման շուրջ։
Ես նաև նախագահ Սի Ցզինպինի հետ պայմանավորվեցի Հարավային Կորեայում անկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում հանդիպելու, հաջորդ տարվա սկզբին Չինաստան իմ այցի և նախագահ Սի Ցզինպինի՝ հարմար ժամանակ Միացյալ Նահանգներ ժամանման մասին։ Զրույցը շատ արդյունավետ էր։ Մենք կրկին կխոսենք հեռախոսով։ Երախտապարտ եմ TikTok-ի հարցում հավանություն տալու համար, և երկուսս էլ անհամբեր սպասում ենք հանդիպմանը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակում»:


