Դոհայի ուղղությամբ Իսրայելի հшրվածներն արժեզրկում են Գազայի հարցով միջնորդների ջանքերը. Եգիպտոսի նախագահ
Դոհայում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների ուղղությամբ Իսրայելի հարվածները խաթարում են Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները և սպառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Այս մասին ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, համապատասխան հաղորդագրությունը տարածել է նրա գրասենյակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ,կ մասնավորապես, ասված է. «Այս սրացումը արժեզրկում է Գազայում հրադադարի հասնելու միջազգային մակարդակով ձեռնարկված բոլոր ջանքերը և սպառնում է ամբողջ Մերձավոր Արևելքի կայունությանն ու անվտանգությանը»:
Եգիպտոսի նախագահը նաև նշել է, որ իր երկիրը լիակատար համերաշխություն է հայտնում Կատարի կառավարությանը, ժողովրդին, և միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով Գազայի հատվածում սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և դրա ղեկավարության ևս երեք անդամ։ Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։


