երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դնեպրոպետրովսկի մարզում ավելի քան 80 վարձկան է չեզոքացվել. ՌԴ ՊՆ

Դնեպրոպետրովսկի մարզում ավելի քան 80 վարձկան է չեզոքացվել. ՌԴ ՊՆ

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ավիացիայի հարվածով ավելի քան 80 վարձկան է ոչնչացվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, Խերսոնի մարզում ավիացիայի և հրետանու հարվածների արդյունքում շուրջ 500 ուկրաինացի ազգայնական է չեզոքացվել։
 
Ուկրաինական զորքերի 63-րդ մեքենայացված բրիգադի մարտական դիրքերին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքի հարվածների արդյունքում Խերսոնի մարզի Անդրեևկա, Լոզովոյե և Դոլգովոյե բնակավայրերի շրջաններում ավելի քան 70 ազգայնական է ոչնչացվել, շուրջ 150-ը` վիրավորվել:
Նշվում է նաև, որ ռուսական զորքերը հակամարտկոցային պայքարի ընթացքում Խարկովի մարզում ոչնչացրել են «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ամերիկյան «HIMARS» համակարգերի ուկրաինական դասակը։
 
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական մեկ կառավարման կետ և սպառազինության երկու պահեստ ԴԺՀ-ում, ինչպես նաև «Դնեպր» խմբավորման վառելիքային նյութերի պահեստը:
Ռուսական ՀՕՊ համակարգերն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են ութ ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 26 արկ, իսկ Խերսոնի և Խարկովի մարզերում համազարկային կրակի համակարգերի 26 ռեակտիվ արկ են որսացել:

  • Կիսվել: