հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դնեպրոպետրովսկի մարզի Օստապովսկոյե բնակավայրն անցել է ՌԴ վերահսկողության ներքո

Դնեպրոպետրովսկի մարզի Օստապովսկոյե բնակավայրն անցել է ՌԴ վերահսկողության ներքո

Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Օստապովսկոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Մարտերի ընթացքում Ուկրաինայի զինուժը կորցրել է ավելի քան 10 միավոր տեխնիկա»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ռուսական զինուժը հարվածներ է հասցրել նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկին, ուկրաինական զինուժի շահերի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև հեռահար գործողության ԱԹՍ–ների հավաքման և պահման արտադրամասին։

 

  • Կիսվել: