ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դիվանագիտական սկանդալ․ Իրաքը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը

Դիվանագիտական սկանդալ․ Իրաքը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը

Պաշտոնական Բաղդաղը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը և ԱԳՆ է հրավիրել Թուրքիայի դեսպանին: Պատճառն այն է, որ օգոստոսի 11-ին թուրքական ԱԹՍ-ների հարվածից Իրաքի հյուսիսարևելյան Սիդաքան շրջանում (Իրաքյան Քրդաստան, Էրբիլի նահանգ) 3 սահմանապահ էր զոհվել, գրում է regionmonitor.com-ը:

«Այդ գործողությունը երկրի ինքնիշխանության և անձեռնմխելիության խախտում է, ինչպես նաև հարձակում, որը խախտում է միջազգային կանոնադրությունները և օրենքները, որոնց կարգավորում են երկու երկրների հարաբերությունները»,-նշված է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրաքի ԱԳՆ-ը բողոքի նոտա կհղի թուրք դեսպանին։

Իրաքը նաև սպառնացել է Թուրքիային վերանայել տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության պայմանները, եթե Անկարան շարունակի անտեսել իրաքյան ինքնիշխանության նկատմամբ խախտումները դադարեցնելու պահանջները:

Նշենք, որ թուրք նախարարի այցը Բաղդադ նախատեսված էր հինգշաբթի, օգոստոսի 13-ին:

 

  • Կիսվել: