չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դինքին սպանած Օգյուն Սամասթը այս անգամ մեղադրվում է գյուլենական լինելու համար

Դինքին սպանած Օգյուն Սամասթը այս անգամ մեղադրվում է գյուլենական լինելու համար

Հրանտ Դինքի սպանության իրագործման համար 16 տարի բանտում անցկացնելուց հետո «լավ վարքի» համար ազատ արձակված Օգյուն Սամասթը դատարանի առաջ է կանգնել Թուրքիայում ահաբեկչական հռչակված «Գյուլենական շարժման» անդամ լինելու մեղադրանքով։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանում սկսվել է Օգյուն Սամասթի դեմ նոր դատական գործը լսումները, ըստ որի նա մեղադրվում է ահաբեկչական «Գյուլենական շարժման անդամ լինելու» եւ այդ կառույցի կողմից հրահանգով Դինքի սպանությունն իրականացնելու մեղադրանքով։

Օգյուն Սամասթը դատական նիստին Տրապիզոնի դատարանից է մասնակցել տեսակապի միջոցով։ Դատական նիստին մասնակցել են նաեւ Դինքի փաստաբանները եւ լրագրողներ։

Դատարանը որոշում է կայացրել Օգյուն Սամասթին արգելել երկրից դուրս գալ։

  • Կիսվել: