չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է պարենային պաշարների 20%-ը

Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է պարենային պաշարների 20%-ը

Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է պայթյունի պահին սիլոսում գտնվող պարենային պաշարների 20%-ը, ասվում է Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակից։

Հաղորդագրության համաձայն՝ այս կերպ վնասվել է մոտ 15 հազար տոննա պաշար։

Գերատեսչությունում նշել են, որ Դերինջե նավահանգստի ընդհանուր տարողությունն 95 հազար տոննա է, իսկ պայթյունի պահին սիլոսում եղել է 75 հազար տոննա պաշար։

Միաժամանակ, Էրդողանի վարչակազմին կից վարչությունը հերքել է թուրքական մի շարք լրատվամիջոցների տեղեկությունը 8 մլն տոննա պաշարներին հասցված վնասի մասին։

Նախօրեին Դերինջե նավահանգստում պայթյուն է որոտացել։ Պայթյունը վնասել է 16 էլևատորներից 13-ը։ Հաղորդվում է 12 զոհի մասին։

  • Կիսվել: