հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դեպի Եվրոպա գազի արտահանումը կրկնապատկելու Ադրբեջանի ծրագիրը վտանգված է, բանակցությունները փակուղում են․ Bloomberg

Դեպի Եվրոպա գազի արտահանումը կրկնապատկելու Ադրբեջանի ծրագիրը վտանգված է, բանակցությունները փակուղում են․ Bloomberg

ԵՄ գազի արտահանումը կրկնապատկելու Ադրբեջանի ծրագիրը վտանգված է, բանակցությունները փակուղում են, գրել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Գործակալության հայտնած տվյալների համաձայն, Ադրբեջանը գազի արտահանման պայմանների շուրջ բանակցություններ է վարել ավելի քան 10 եվրոպական երկրների հետ, սակայն դրանք դեռ արդյունք չեն տվել։ Ադրբեջանական գազը գնելու հարցում դիրքորոշումները փոխվել են՝ պայմանավորված Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի թուլացմամբ։

«Եվրոպացի գնորդներն այժմ տատանվում են առաջիկա տասնամյակների կտրվածքով հանածո վառելիք օգտագործելու պարտավորություններ ստանձնելուց, ինչ վերաբերում է  մյուս տարբերակներին, ապա օրինակ՝ հեղուկ բնական գազի լրացուցիչ մատակարարումները կսկսվեն մի քանի տարուց։ Ի տարբերություն մշտական խողովակաշարերի, հեղուկ բնական գազի նոր ենթակառուցվածքների մեծ մասում ներառված են լողացող տերմինալներ, որոնք, պահանջարկը նվազելու դեպքում, հնարավոր է փակել, անջատել և տեղափոխել այլ վայր։ Իսկ Ադրբեջանից խողովակաշարի ընդլայնման ժամկետները խնդրահարույց կարող են լինել, քանի որ կանխատեսվում է, որ 2027 թվականին շուկայում հեղուկ բնական գազի առաջարկի ավելցուկ կլինի»,- գրել է Bloomberg-ը։

 

  • Կիսվել: