հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դենիս Ավտոնոմովը տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստների վերաբերյալ

Դենիս Ավտոնոմովը տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստների վերաբերյալ

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը պնդում է, որ Ռուսաստանի տնտեսությունը ոչնչացված է:

Ավտոնոմովը նման կարծիք է հայտնել մարտի 17-ին կայացած մամուլիս ասուլիսի ընթացքում:
 

«Դեֆոլտը կլինի վաղը, թե մյուս օրը`արդեն նշանակություն չունի»,- ասաց Ավտոնոմովը:

Նա նաև տվյալներ հայտնեց Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական կողմի կորուստների մասին: Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանն ունի 14 հազար զոհ, կորցրել է 430 տանկ և ավելի քան 80 ինքնաթիռ:

Ներկայացնելով ուկրաինական կողմի կորուստները՝ Ավտոնոմովը նշեց, որ Ուկրաինան ունի 1300 զոհ: Նրա խոսքով՝ ավելի քան 100 երեխա է զոհվել:

Ավտոնոմովը նշեց, որ Մարիուպոլում մարտի 16-ին ոչնչացվել է թատրոնի շենքը, որտեղ ավելի քան 1000 կին ու երեխա է եղել: «Զոհերի մասին հստակ տեղեկություն ստանալու հնարավորություն առայժմ չկա, քանի որ քաղաքը շրջափակված է:

 

  • Կիսվել: