ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավութօղլուն քննադատել է Չավուշօղլուին. «Մենք գաղութ երկիր չենք»

Դավութօղլուն քննադատել է Չավուշօղլուին. «Մենք գաղութ երկիր չենք»

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է ներկայիս արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
 
Չավուշօղլուն հայտարարել էր, որ մինչև մայիս ամսվա վերջ կորոնավիրուսի դեմն պատվաստելու են բոլոր նրանց, ում հետ տուրիստները առնչություն են ունենալու։
 
Նախկին արտգործանախար, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն Չավուշօղլուի այս հայտարարության առնչությամբ իր վրդովմունքն է արտահայտել նշելով. «Տեսե՛ք, թե ինչ օրի են հասցրել մեր երկիրը։ Մենք գաղութ երկիր չենք»։  
 
Ահմեթ Դավութօղլուն հանդիմանել է Չավուշօղլուին հետևյալ խոսքերով.
 
«Երանի փողի մոլուցքը ձեր աչքերը չկուրացներ, նախ մտածեիք աշակերտների հետ առնչվող ուսուցիչների պատվաստման մասին»։

  • Կիսվել: