շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դավիթ Ալոյանը նշանակվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Դավիթ Ալոյանը նշանակվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով Դավիթ Ալոյանը նշանակվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փոխքարտուղար, տեղեկացնում է ՌԲԿ Ուկրաինա-ն:

«Դավիթ Մանվելովիչ Ալոյանին նշանակել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ»,-նշված է հրամանագրում։

Հաղորդվում է, որ Դավիթ Ալոյանը կրթությունը ստացել է Կիևի Վադիմ Գետմանի անվան ազգային տնտեսագիտական ​​համալսարանում՝ մասնագիտանալով միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտում և ստանալով մագիստրոսի կոչում։

Դեռևս ուսանողական տարիներին նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ ավելի ուշ աշխատել է ամերիկյան «Էվերեստ» լոգիստիկ ընկերության Կիևի մասնաճյուղում։

2021 թվականին Ալոյանը միացել է արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարարության թիմին, որտեղ ներդրումային քաղաքականության վարչության առաջատար մասնագետից հասել է մինչև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար։

2025 թվականի ապրիլի 15-ին Ալոյանը նշանակվել է Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարարի տեղակալ՝ եվրոպական ինտեգրման հարցերով։

Հավելենք, որ Ռուստեմ Ումերովն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար էր դարձել հուլիսի 18-ին։ Նախկինում նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

  • Կիսվել: