երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Արցախի․ ANCA-ի կոչը՝ ԱՄՆ Կոնգրեսին

Դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Արցախի․ ANCA-ի կոչը՝ ԱՄՆ Կոնգրեսին

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ Կոնգրեսին ' կոչ անելով դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և Կիրովաբադում տեղի ունեցած արյունալի ջարդերից հետո, ապա Արցախի դեմ ադրբեջանական ձախողված ագրեսիայի արդյունքում և Բաքվում շարունակվող հայատյացության բորբոքման, առաջնագծում իրավիճակի սրման, հայկական սրբավայրերի բացահայտ պղծման ֆոնին խոսք լինել չի կարող անցյալին վերադառնալու մասին», - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, Համբարյանը նաեւ ընդգծել է, որ հետքայլ չկա, կարող է լինել առաջընթաց շարժում ազատ, անվտանգ եւ բարգավաճ Արցախի Հանրապետության ուղղությամբ: Այդ առնչությամբ ANCA-ն նաեւ առցանց տեղեկատվական-քարոզչական արշավ է սկսել՝ «Երթ դեպի արդարադատություն» (https://anca.org/baku):

1990թ. հունվարի 13-ին, Ադրբեջանի մայրաքաղաքում էթնիկ հողի վրա զանգվածային անկարգություններ էին սկսվել, որոնք ուղեկցվել էին հայ բնակչության նկատմամբ զանգվածային բռնություններով, կողոպուտներով, սպանություններով, հրկիզումներով եւ ունեցվածքի ոչնչացմամբ։

Ջարդերի զոհ են դարձել, տարբեր տվյալներով, 48-90 (ըստ որոշ աղբյուրների ՝ մինչեւ երեք հարյուր) մարդ։  Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Քուշենի ՝ «ջարդերն ամբողջովին տարերային չէին, քանի որ ջարդարարները ունեին հայերի և նրանց հասցեների ցուցակները»։  Ղարաբաղյան հակամարտության սկզբին միայն Բաքվում ապրում էր մոտ 200 հազար մարդ։

  • Կիսվել: