շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դատական լսումների ժամանակ Թրամփին պաշտոնապես կալանքի տակ են վերցրել

Դատական լսումների ժամանակ Թրամփին պաշտոնապես կալանքի տակ են վերցրել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մայամիի դատարան, որտեղ ընթանում է գաղտնի փաստաթղթեր պահելու գործով դատական նիստը, տեղեկացնում է CNN-ը։

Դատարանի շենքի մոտ հավաքվել են ԱՄՆ նախկին նախագահի կողմնակիցները։ Նրան պաշտոնապես կալանքի տակ են վերցրել լսումների ժամանակ։

՛՛Այսօր ԱՄՆ պատմության ամենատխուր օրերից մեկն է՛՛,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:

Թրամփը Մայամիի դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում գաղտնի փաստաթղթերի հետ անփույթ վարման գործով: 

Ավելի վաղ Թրամփին մեղադրանք էր առաջադրվել 38 կետով, այդ թվում՝ ազգային անվտանգության հետ կապված գաղտնի փաստաթղթեր պահելու համար: Նրան սպառնում է մինչև 400 տարվա ազատազրկում։

  • Կիսվել: