ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանգլադեշում վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ

Բանգլադեշում վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ

Բանգլադեշում վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ: Ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և ընկել մոտ տասը մետր բարձրությունից։

Ավտոբուսը տեղափոխում էր 40 ուղևոր, տուժածներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հաղորդվում է, որ ավտոբուսը հարավարեւմտյան Խուլնա քաղաքից ուղեւորվում էր երկրի մայրաքաղաք Դաքա։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը մոտեցել է Մադարիպուր շրջանի Շիբչար թաղամասին, հայտնել է ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Աբու Նայեմ Մոֆազալ Հուկը։

 

  • Կիսվել: