ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դարիա Դուգինայի սպանությունը կազմակերպել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը. WP

Դարիա Դուգինայի սպանությունը կազմակերպել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը. WP

Ռուս պրոպագանդիստ Ալեքսանդր Դուգինի դուստր Դարիա Դուգինան լիկվիդացվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից։ Կենդանիներ տեղափոխելու համար նախատեսված վանդակում պայթուցիկներ են դրվել։

The Washington Post-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հաստատել են մի քանի իրազեկ աղբյուրներ։ Մեքենայի պայթյունից չորս շաբաթ առաջ, որում գտնվել է Դուգինան, Ուկրաինայի հետախուզական ծառայությունները կատվի վանդակում գաղտնի խցիկ են տեղադրել և այնտեղ թաքցրել պայթուցիկ բաղադրիչները։

2022 թվականի օգոստոսի 20-ին սարքը պայթեցվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող ամենագնացում։ WP-ի փոխանցմամբ՝ գործողությունը կազմակերպել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։ 

Ուկրաինական և ամերիկյան բարձրաստիճան աղբյուրները նշում են, որ այս և նմանատիպ այլ գործողություններում ներգրավված են ուկրաինացի օպերատիվ աշխատողների էլիտար թիմեր, որոնք «ձևավորվել, վարժվել և սարքավորվել են ԿՀՎ-ի հետ սերտ համագործակցությամբ»: Այնուամենայնիվ, ամերիկյան հետախուզությունն ընդգծել է, որ նրանք ներգրավված չեն եղել «նպատակային սպանության գործողություններում»։ 

  • Կիսվել: