չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Դանիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Դանիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Կոպենհագենում Դանիայի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ երկիրը հաջորդ ամիս արտահերթ ընտրություններ կանցկացնի: Այս մասին տեղեկացնում է Politico-ն։

«Ես Ֆրեդերիկ թագավորին խորհուրդ եմ տվել ընտրություններն անցկացնել մարտի 24-ին»,-նշել է նա:

Խորհրդարանում ունեցած իր ելույթում Ֆրեդերիկսենն ուղղակիորեն անդրադարձել է Կոպենհագենի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա լարվածությանը և հայտարարել, որ իր ժամանակավոր կառավարությունը մարտյան քվեարկությունից առաջ կպահպանի զգոնությունը։

«Չնայած Դանիան ներկայում ընտրարշավի մեջ է, աշխարհը չի սպասում: Ինչպես բոլորին հայտնի է, Գրենլանդիայի շուրջ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Կառավարությունն, իհարկե, կշարունակի պաշտպանել Դանիայի շահերը»,-նշել է նա:

  • Կիսվել: