երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դանակահարություն Սեուլում․ կա 13 վիրավոր

Դանակահարություն Սեուլում․ կա 13 վիրավոր

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մերձակայքում գտնվող Սոննամ քաղաքում դանակահարության և վրաերթի հետևանքով 13 մարդ է վիրավորվել։ Ոստիկանությունը բռնել է հանցագործին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

 

Ըստ ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի մետրոյի կայարանի մոտ։ Ոստիկանները կասկածյալին բռնել են դանակահարությունների մասին ահազանգեր ստանալուց 10 րոպե անց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: