կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դամասկոսը հանդուրժող է այլախոհների հանդեպ

Դամասկոսը հանդուրժող է այլախոհների հանդեպ

Սիրիան հանդուրժող է այլախոհների հանդեպ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ «Մենք այլախոհներ ունենք Սիրիայում, և մշտապես փոխգործակցում ենք նրանց հետ»,-ասել է նա։ 

Ասադի խոսքով՝ հատկապես Դամասկոսի եւ հարավային տարածաշրջանի ազատագրումից հետո մոտ մեկ միլիոն սիրիսցի է վերադարձել երկիր, որոնց մեջ կան նաև այլախոհներ։ Նա ընդգծել է, որ կառավարությունը մի քանի անգամ համաներում Է տրամադրել, վերջին անգամ՝ մի քանի ամիս առաջ, որովհետեւ ոմանք, այդուհանդերձ, վախենում են, որ երկիր գալուց հետո կկալանավորվեն։ Ասադն ասել է, որ ձերբակալվում են միայն նրանք, ովքեր զենք են կրում։

 

  • Կիսվել: