չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Դամասկոսում հանդիպել են Սիրիայի նոր ղեկավարն ու Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

Դամասկոսում հանդիպել են Սիրիայի նոր ղեկավարն ու Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն այսօր Եվրամիության անունից Դամասկոսում հանդիպել են Սիրիայի ներկայիս առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ նրանք հայտարարել են, որ ցանկանում են նոր հարաբերություններ հաստատել Սիրիայի հետ և խաղաղ անցման կոչ են արել:

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը և Ֆրանսայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն դարձել են ԵՄ առաջին նախարարները, որոնք այցելել են Սիրիա այն բանից հետո, երբ ապստամբները գրավել են Դամասկոսը և ստիպել Բաշար Ասադին փախչել:

Նախարարների ուղևորության մասին իր թվիթերյան էջում ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Քաջա Կալասը գրել է. «Մեր ուղերձը Սիրիայի նոր ղեկավարությանը. հարգել տարածաշրջանային դերակատարների հետ համաձայնեցված սկզբունքները։ Քաղաքացիական բոլոր անձանց և փոքրամասնությունների պաշտպանությունն ապահովելը առաջնահերթ նշանակություն ունի»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: