հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դալասում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռներ են բախվել. կա վեց զոհ (տեսանյութ)

Դալասում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռներ են բախվել. կա վեց զոհ (տեսանյութ)

ԱՄՆ Դալաս քաղաքում ավիաշոուի ժամանակ երկու ինքնաթիռի բախման հետևանքով վեց մարդ է մահացել, հայտնել է Դալասի դատավոր Քլեյ Ջենկինսը։

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Դալասի շրջանի բժշկական փորձագետի տվյալներով, Wings over Dallas ավիաշոուի ժամանակ մահացել է 6 մարդ՛՛:

Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ B-17 ռետրոռմբակոծիչը Դալասի ավիաշոուի ժամանակ մեկ այլ ինքնաթիռի է բախվել, և ռմբակոծիչի բեկորներն ընկել են մոտակա մայրուղու վրա։

Այս պահին իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում և փորձում են նույնականացնել զոհերին։

 

 

  • Կիսվել: