երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Դաղստանում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Դաղստանում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, և այժմ միջոցներ են ձեռնարկվում եկեղեցու և սինագոգի վրա կրակած գրոհայիններին չեզոքացնելու համար, հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) տեղեկատվական կենտրոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչական հանցագործությունները կասեցնելու և զինված հարձակման մեջ ներգրավված անձանց ձերբակալման նպատակով Դաղստանի Հանրապետության ՌԴ ԱԴԾ վարչության պետը որոշել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել և ՀԱԳ իրավական ռեժիմ սահմանել», - ասված է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում զինված անձանց որոնելու և վնասազերծելու ուղղությամբ, որոնք կրակել են Մախաչկալայի և Դերբենտի եկեղեցիների և սինագոգի շենքերի վրա։

  • Կիսվել: