ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դա իրապես շատ դժվար ճանապարհ է, պրակտիկ առումով կարճ ժամկետում դելիմիտացնել սահմանը անհնարին է․ Ալիև

Դա իրապես շատ դժվար ճանապարհ է, պրակտիկ առումով կարճ ժամկետում դելիմիտացնել սահմանը անհնարին է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից և դրա հեռանկարներից Cop 29-ից առաջ՝ նշելով, որ առավել քան իրատեսական է Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը՝ առնվազն հիմնական սկզբունքների վերաբերյալ։

Նա կարծում է, որ սևագիրը կարող է պատրաստ լինել նույնիսկ մինչև նոյեմբեր։

«Մինչև այդ երկու կողմն էլ բավական ինտենսիվ աշխատանքի կարիք ունեն։ Մեր սահմանը Հայաստանի հետ +-1000 կմ է։ Խորհրդային շրջանի վարչական սահմանի մի մասը նույնականացված չէ, և դրա մեծ մասը բնակեցված չի եղել։ Դա իրապես շատ դժվար ճանապարհ է, պրակտիկ առումով կարճ ժամկետում դելիմիտացնել սահմանը անհնարին է»,– նշել է Ալիևը։

  • Կիսվել: