ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 587 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 587 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 11-ի առավոտվա դրությամբ կազմել Է 587 միլիոն 474 հազար 363: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 427 հազար 326 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Հարավային Կորեան:
 

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 92 միլիոն 562 հազար 177 եւ 1 մլն 35 հազար 548, Հնդկաստանում՝ 44 միլիոն 206 հազար 996 եւ 526 հազար 879, Բրազիլիայում՝ 34 միլիոն 66 հազար եւ 680 հազար 531, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 359 հազար 13 եւ 153 հազար 950, Գերմանիայում՝ 31 միլիոն 439 հազար 645 եւ 145 հազար 394, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 634 հազար 561 եւ 186 հազար 798, Իտալիայում՝ 21 միլիոն 400 հազար 179 եւ 173 հազար 571, Հարավային Կորեայում՝ 20 միլիոն 983 հազար 169 եւ 25 հազար 441: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 11ի առավոտվա դրությամբ կազմել Է 827: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 374, Բրազիլիայում՝ 3156, Ֆրանսիայում՝ 2332, Գերմանիայում՝ 1724, Մեծ Բրիտանիայում 2711, Իտալիայում՝ 2880, Հարավային Կորեայում՝ 495 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: