COVID-19-ի նոր տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ COVID-19-ի մուտացիայի ենթարկված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած բրիֆինգի ընթացքում:
«Ինչպես բոլոր վիրուսները, COVID-19-ը նույնպես ժամանակի ընթացքում փոխվել է: Ես հասկանում եմ անհանգստությունը SARS CoV-2 (VOC) տարբերակի հնարավոր ազդեցության հետ կապված: Եվրոպայի 22 երկրում այդ նոր տարբերակը հայտնաբերվել է»,- նշել է նա: Կլյուգեն պարզաբանել է, որ այս նոր տարբերակը տարածվում է ավելի արագ, թեպետ հիվանդությունը, որ նա առաջացնում է, էական փոփոխությունների չի ենթարկվել: SARS CoV-2 (VOC) տարբերակը գրանցվել է բոլոր տարիքային խմբերի շրջանում: