հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Չպետք է Ադրբեջանից ընկնել էներգետիկ կախվածության մեջ․ Բունդեսթագի եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար

Չպետք է Ադրբեջանից ընկնել էներգետիկ կախվածության մեջ․ Բունդեսթագի եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար

Բունդեսթագի Եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։

«Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրերը պետք է անհապաղ վերանայվեն», - ասել է Հոֆրեյթերը։ Եվրամիությունը, նրա կարծիքով, հնարավորինս արագ պետք է որոշում կայացնի Բաքվի դեմ պատժիչ միջոցների համար։

Խոսելով Ադրբեջանի հետ համաձայնեցված գազի մատակարարումների մասին՝ քաղաքական գործիչը պնդել է, որ չպետք է կրկնել Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տրված սխալները և ընկնել էներգետիկ կախվածության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: