շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Չորս ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել Մոսկվայի և Բրյանսկի շրջաններում. ՌԴ ՊՆ

Չորս ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել Մոսկվայի և Բրյանսկի շրջաններում. ՌԴ ՊՆ

ՌԴ ՀՕՊ-ը գիշերը  ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է խոցել Մոսկվայի շրջանում, իսկ Բրյանսկի շրջանում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ճնշել են ևս երկու ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը ձախողվել են: Բրյանսկի շրջանում երկու անօդաչու թռչող սարքեր հայտնաբերվել և խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերով և ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Մոսկվայի մարզում ևս հայտնաբերվել են երկու անօդաչու թռչող սարքեր և ոչնչացվել ՀՕՊ համակարգերի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի արդյունքում զոհեր չկան։

  • Կիսվել: