չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չորս նավ ուկրաինական նավահանգիստները լքելու թույլտվություն է ստացել. ՄԱԿ

Չորս նավ ուկրաինական նավահանգիստները լքելու թույլտվություն է ստացել. ՄԱԿ

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, Համատեղ համակարգող կենտրոնը օգոստոսի 7-ին՝ սննդամթերքով լի 4 նավերի թույլ է տվել լքել ուկրաինական նավահանգիստները:
 
«Համատեղ համակարգող կենտրոնը 5 նավերի թույլ է տվել մուտք գործել ծովային հումանիտար միջանցք։ Չեռնոմորսկից եւ Օդեսայից նավարկում են 4 նավեր, որոնք կտեղափոխեն 161 084 տոննա պարեն»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ մեկ այլ նավ՝ MV OSPREY S-ը, որը խարսխված է Ստամբուլի մոտ, Չեռնոմորսկ նավահանգիստ ժամանելու թույլտվություն է ստացել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ MV GLORY եւ MV RIVA WIND բեռնատար նավերը Թուրքիա կմատակարարեն ավելի քան 100 հազար տոննա եգիպտացորեն, MV STAR HELENA-ը կուղեւորվի Չինաստան՝ 45 հազար տոննա ալյուրով, իսկ MV MUSTAFA NECATI նավը՝ Իտալիա կառաքի 6000 տոննա արեւածաղկի ձեթ։ Բոլոր նավերը սահմանված կարգով ստուգում են անցնելու Թուրքիայում։

  • Կիսվել: