հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չնայած ակնհայտ միջամտությանը ընտրություններին՝ ԱՄՆ-ին չհաջողվեց կասկածի տակ դնել ՌԴ-ի ընտրական համակարգը. Զախարովա

Չնայած ակնհայտ միջամտությանը ընտրություններին՝ ԱՄՆ-ին չհաջողվեց կասկածի տակ դնել ՌԴ-ի ընտրական համակարգը. Զախարովա

Չնայած կիբեռհարձակումներին և ակնհայտ միջամտությանը ընտրություններին՝ ԱՄՆ-ին չհաջողվեց կասկածի տակ դնել Ռուսաստանի ընտրական համակարգը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զախարովան, մասնավորապես, նշել է. ՛՛Չնայած Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ իրականացված աննախադեպ քանակով կիբեռհարձակումներին, ինչի մասին հայտել էր ԿԸՀ-ն, և այդ հարձակումների կեսը ԱՄՆ տարածքից են արձանագրվել, ինչպես նաև ամերիկյան ինտերնետ-հարթակների ակնհայտ միջամտութանը ընտրությունների նախապատրաստման ընթացքին, ռուսկան ընտրական համակարգը վարկաբեկել չհաջողվեց և չի հաջողվի՛՛:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-19-ը ՌԴ-ում Պետդումայի ընտրություններ են տեղի ունեցել:  ՌԴ ԿԸՀ-ն այսօր ավելի վաղ հրապարակել էր խորհրդանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն` 8-րդ գումարման Պետդումա են անցնում 5 կուսակցություն և ևս 3 կուսակցության մեկական ներկայացուցիչ:

  • Կիսվել: