երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չինաստանը վճռական միջոցների կդիմի՝ Թայվանի անկախության հարցում արտաքին միջամտության դեպքում

Չինաստանը վճռական միջոցների կդիմի՝ Թայվանի անկախության հարցում արտաքին միջամտության դեպքում

Չինաստանի զինված ուժերն անհրաժեշտ բոլոր միջոցները կկիրառեն՝ Թայվանի անկախության հարցում արտաքին միջամտությունը կանխելու համար։ Այս մասին ասված է այդ երկրի պաշտպանության նախարարության հայտարարությունում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ այցելել են Թայվան։ Պեկինը դատապարտել է այդ այցն ու հայտարարել, որ այն սպառնում է ԱՄՆ-ի և Չինաստանի քաղաքական հարաբերություններին և ավելացնում լարվածությունը Թայվանի նեղուցում։

 

  • Կիսվել: