չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Չինաստանը Թայվանի մոտակայքում լայնածավալ զորավարժություն է սկսել

Չինաստանը Թայվանի մոտակայքում լայնածավալ զորավարժություն է սկսել

Չինաստանն ապրիլի 8-ից եռօրյա զորավարժություններ է անցկացնում Թայվանի մերձակայքում և դիպուկ հարվածներ է հասցնում տարածաշրջանի ու հարակից ջրերի ենթադրյալ թիրախներին, գրում է Reuters-ը։

Ըստ Չինաստանի պետական ​​CCTV հեռուստաընկերության՝ Պեկինը զորավարժանքը, որին մասնակցում են  ռազմածովային ուժերի 9 նավ, ինչպես նաև ավելի քան 70 մարտական ​​ինքնաթիռ, կոչել է «Խիստ նախազգուշացում» ինքնավար տարածքի իշխանություններին՝ Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցից հետո։

Միաժամանակ չինական CCTV հեռուստաալիքը պարզաբանում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել «կղզու ամբողջական շրջապատումը»։

Պեկինը Թայվանն իր ապստամբ նահանգն է համարում։ ՉԺՀ-ն միշտ կտրուկ է արձագանքել ամերիկյան քաղաքական գործիչների և Թայվանի ղեկավարության բացահայտ շփումներին՝ պնդելով, որ դրանք խաթարում են «Մեկ Չինաստան» սկզբունքը, որը ԱՄՆ-ն ճանաչել է 1972 թվականին։

Վաշինգտոնն էլ հայտարարում է, որ չի ճանաչում Թայվանը որպես անկախ պետություն, ինչպես ՄԱԿ-ի երկրների մեծ մասը, սակայն կտրականապես դեմ է կղզին ուժով Չինաստանին միացնելու Պեկինի սպառնալիքներին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ընդգծել է, որ ամերիկյան կողմը կմիջամտի, եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա։

  • Կիսվել: