չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Չինաստանը ՌԴ-ին տրամադրում է տիեզերական հետախուզության տվյալներ Ուկրաինայի վրա հարվածների համար. Զելենսկին

Չինաստանը ՌԴ-ին տրամադրում է տիեզերական հետախուզության տվյալներ Ուկրաինայի վրա հարվածների համար. Զելենսկին

Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է տիեզերական հետախուզության տվյալներ Ուկրաինայի վրա հարվածների համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք տեսնում ենք Ռուսաստանի կապերի ամրապնդումը Չինաստանում այն ​​կառույցների հետ, որոնք կարող են տրամադրել տիեզերական հետախուզության տվյալներ։ Ցավոք, կապ է հայտնաբերվել Ուկրաինայի տարածքի չինական արբանյակային պատկերների և համապատասխան էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի հարվածների միջև»։

Նման գործողությունները, Ուկրաինայի նախագահի խոսքով, թույլ են տալիս Ռուսաստանին երկարաձգել պատերազմը։

 

  • Կիսվել: