հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չինաստանը որոշել է շարունակել զինավարժանքները Թայվանի նեղուցում

Չինաստանը որոշել է շարունակել զինավարժանքները Թայվանի նեղուցում

Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը օգոստոսի 8-ին կշարունակի զորավարժությունները Թայվանի նեղուցում։ Այս ամսին ասված է երկրի բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու հայտարարության մեջ:

Նշվում է, որ կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում և հարձակողական գործողություններ ծովում:

Չինաստանի զինված ուժերը Թայվանի շուրջը վեց ջրատարածքներում օգոստոսի 4-ին սկսել է ընդգրկուն զորավարժություններ՝ հրթիռային հրաձգություններով: Դրանք պետք է ավարտվեին օգոտոսի 7-ին, սակայն երկարաձգվել են:

Զորավարժությունները սկսվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտի հաջորդ օրը:

  • Կիսվել: