շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չինաստանը կոչ է արել կանխել հավանական միջուկային աղետը Զապորոժիեի ԱԷԿ-ում՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման պատճառով

Չինաստանը կոչ է արել կանխել հավանական միջուկային աղետը Զապորոժիեի ԱԷԿ-ում՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման պատճառով

Չինաստանի իշխանությունները լուրջ անհանգստություն են հայտնում Կախովկայի  հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման կապակցությամբ և կոչ են անում ապահովել տեղի բնակչության անվտանգությունը։ Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը։

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ցյունն էլ կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «Պեկինը կոչ է անում կանխել Կախովկայի հիդրոէլեկտրակայանի կործանման պատճառով հավանական միջուկային աղետը Զապորոժիեի ատոմակայանում»։

Նա նշել է, որ ՉԺՀ-ի մշտական ​​ներկայացուցչի խոսքով, ջրամբարը շարունակում է նվազել, ինչը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ անհնար կլինի շարունակել ջուր մղել ատոմակայանի համար։ «Չինաստանը ևս մեկ անգամ մատնանշում է, որ միջուկային աղետի դեպքում ոչ ոք չի կարող ապահով լինել»,- ասել է Չժան Ցյունը։

  • Կիսվել: