հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ ԶՈւ–ն կանխել է Զապորոժիեի ԱԷԿ–ին անօդաչուներով հարվածելու ուկրաինական զորքերի փորձերը

ՌԴ ԶՈւ–ն կանխել է Զապորոժիեի ԱԷԿ–ին անօդաչուներով հարվածելու ուկրաինական զորքերի փորձերը

 ՌԴ զինվորականները կանխել են 8 կամիկաձե-անօդաչուներով Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքին հարված հասցնելու փորձերը, բոլոր անօդաչուները խոցվել են ատոմակայանի տարածքից դուրս։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Բացի այդ ՌԴ ԶՈւ–ն Նիկոլաևի մարզում ամերիկյան HIMARS ՀԿՌՀ–ի արձակման կայանք է խոցել։
 
Նշվում է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածներով խոցվել են ուկրաինական զինվորականների 80-րդ դեսանտագրոհային բրիգադի գումարտակի հրամանատարական կետը Նիկոլաևի շրջանում, իսկ Զապորոժիեի արևմտյան արվարձանում և ԴԺՀ–ի Դրուժկովկայի շրջանում օտարերկրյա վարձկանների և 10-րդ լեռնագրոհային բրիգադի ժամանակավոր տեղակայման կետերը։
Բացի այդ 178 շրջաններում խոցվել է հրետանային 33 ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա։
Հայտնում են նաև, որ ռուսական կործանիչները խոցել են ամերիկյան HARM հակառադիոլոկացիոն հրթիռների համար հարմարեցված ուկրաինական երկու ՄիԳ-29։ ՌԴ ԶՈւ–ն հրթիռային հարվածով Զապորոժիեում մինչև 100 օտարերկրյա վարձկան և 15 միավոր զինտեխնիկա է ոչնչացրել։
ՊՆ–ն հայտնում է նաև, որ հակամարտկոցային պայքարի ժամանակ ՌԴ զորքերը Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Նիկոլաևի մարզերում և ԴԺՀ–ում ուկրաինական զորքերի հրետանային 7 դասակ են խոցել։

  • Կիսվել: