հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Չինաստանը հույս է հայտնել, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի

Չինաստանը հույս է հայտնել, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի

Չինաստանը հուսով է, որ Սև ծովով հացահատիկի փոխադրման մասին համաձայնագիրը կշարունակի իրագործվել ամբողջությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ 

«Չինաստանը հուսով է, որ հացահատիկի փոխադրման նախաձեռնությունը կշարունակվի ամբողջությամբ իրականացվել, և պատրաստ է ավելի սերտորեն աշխատել բոլոր կողմերի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար՝ ապահովելու համաշխարհային պարենային անվտանգությունը», - ասել է նա։

  • Կիսվել: