կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Չինաստանը հետաձգել է Բորելի ծրագրված այցը Պեկին

Չինաստանը հետաձգել է Բորելի ծրագրված այցը Պեկին

Չինաստանը հետաձգել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ հաջորդ շաբաթ նախատեսված այցը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:

ԵՄ արտաքին ծառայության մամուլի քարտուղար Նաբիլա Մասրալին, մասնավորապես, նշել է. ՛՛Ցավոք, մեր չինացի գործընկերները մեզ տեղեկացրել են, որ հաջորդ շաբաթ այլևս հնարավոր չէ այցելել նախատեսված ժամկետներին։ Հիմա պետք է այլընտրանքներ գտնել՛՛:

Չեղարկման պատճառների և հնարավոր այցի մոտավոր ժամկետների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Նշենք, որ ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով Պեկինում ԵՄ դեսպանին, հայտնել էր, որ Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի արտաքին գործերի նախարարի և այլ պաշտոնյաների հետ:

 

  • Կիսվել: