Չինաստանը և Ռուսաստանը համատեղ կարձագանքեն պատժամիջոցներին
Չինաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ արձագանքել պատժամիջոցներին:
«Երկու կողմերն էլ կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ փոխադարձ օգնության և համագործակցության համար՝ հակազդելու միակողմանի հարկադրական քայլերին»,-նշված է Պեկինի և Մոսկվայի համատեղ հաղորդագրության մեջ։
Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Պեկին կատարած այցի ժամանակ, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վերահաստատել է Մոսկվայի հետ կապերը խորացնելու Պեկինի հանձնառությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային հսկաների՝ «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆթ»-ի նկատմամբ, իսկ Չինաստանին սպառնացել է երկրորդական մաքսատուրքերով։


