հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չինաստանը եւ ՌԴ-ն միասին պաշտպանում են իրավահավասարությունն ու արդարությունը աշխարհում

Չինաստանը եւ ՌԴ-ն միասին պաշտպանում են իրավահավասարությունն ու արդարությունը աշխարհում

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը՝ Տայվանի նեղուցում ավելի ու ավելի սաստկացող լարվածության ֆոնին: Այդ մասին օգոստոսի 5-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Ռուսաստանը միշտ պաշտպանում Է «մեկ Չինաստանի» գաղափարը՝ հանդես գալով մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ բոլոր խոչընդոտների դեմ: Իր հերթին Պեկինը պատրաստ Է ուժեղացնել ՌԴ-ի հետ ռազմավարական փոխգործակցությունը, որպեսզի մենք միասին կարողանանք Էլ ավելի արդյունավետորեն պաշտպանել միջազգային համակարգը, որում հանգուցային դեր Է խաղում ՄԱԿ-ը, ինչպես նաեւ բոլորի կողմից ընդունված միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված կարգը»,-հայտարարել Է նա՝ Պնոմպենում հանդես գալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը:

Թայվանի հարցում Մոսկվայի դիրքորոշումը «վկայում Է չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի մասին», ինչպես նաեւ այն աջակցության մասին, որը ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը միմյանց ցուցաբերում են միջազգային ասպարեզում: Չինաստանը եւ ՌԴ-ն միասին պաշտպանում են իրավահավասարությունն ու արդարությունը աշխարհում». ասել Է նա:

  • Կիսվել: