շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չինաստանը չի խոստանում ռազմական ուժ չկիրառել Թայվանի դեմ

Չինաստանը չի խոստանում ռազմական ուժ չկիրառել Թայվանի դեմ

Չինաստանի իշխանությունները չեն կարող հրաժարվել Թայվանի դեմ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունից, եթե դա պահանջի իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանգը: Պաշտոնյայի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք չենք խոստանում, որ զերծ կմնանք ռազմական ուժի կիրառումից... Չինաստանը Թայվանի նկատմամբ անփոփոխ ու հստակ դիրքորոշում է ընդունել»,- ասել է քաղաքական գործիչը և  հաստատել, որ Պեկինը չի ցանկանում ուժ կիրառել ու կփորձի խաղաղ ճանապարհով լուծել կղզու միավորումը:

  • Կիսվել: