երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չինաստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել

Չինաստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու և Ցինհայ նահանգներում երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 116-ի։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Աղետի գոտում լայնածավալ փրկարարական աշխատանքներ են սկսվել, դրանց մասնակցում է ավելի քան 1,5 հազար փրկարար։ Գանսու նահանգում զոհվածների թիվը հասել է 105-ի, ևս 186-ը վիրավորվել է, իսկ 11 մարդ զոհվել է Ցինհայում:

6,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են Լյուգու գյուղում: Օջախը եղել է 10 կմ խորության վրա։ 

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կարգադրել է բոլոր ջանքերը գործադրել մարդկանց որոնելու և փրկելու, ինչպես նաև երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

Երկրաշարժից տուժած որոշ բնակավայրերում ընդհատվել է ջրի և էներգիայի մատակարարումը, խաթարվել են տրանսպորտային կապերը, հայտնում է Xinhua-ն։

Որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են բարդ օդերևութաբանական և աշխարհագրական պայմանների պատճառով։ Գիշերը երկրաշարժի պահին դրսում ջերմաստիճանը նվազել է մինչև -14 աստիճան։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա 10 օրվա ընթացքում երկրաշարժի գոտում ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև հինգ աստիճան, իսկ գիշերը կնվազի մինչև -14 աստիճան։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: