ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չինաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունը

Չինաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունը

Առաջին դեղամիջոցը, որը կարող է արդյունավետ լինել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, սկսել են արտադրել Չինաստանի արևելքում գտնվող Թայչժոու նահանգում։ Այս մասին հայտնել է Թայչժոու քաղաքի կառավարությունը, գրում է Ria Novosti-ին։ 

Հաղորդագրության համաձայն, խոսքը Favipiravir դեղամիջոցի մասին է, որի արտադրության համար ընկերությունը պաշտոնական հավանության է արժանացել Սննդի և դեղերի պետական գործակալության կողմից:

«Սա երկրում առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի բռնկման ժամանակ ստացել է պաշտոնական հաստատում` ընդգրկվելայն դեղամիջոցների ցանկում, որոնք կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի բուժման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: